Կանադայի 3 նախարարների՝ Քվեբեկ նահանգում գտնվող ընդունարաններ հինգշաբթի օրը սպիտակ անհայտ փոշով ծրարներ են տարվել, գրում է ՏԱՍՍ-ը:

 

 

«Վտանգավոր նամակները» հասցեագրված են եղել իշխող պահպանողական կուսակցության անդամներին՝ միջազգային զարգացման և ֆրանկոֆոն համայնքների հարցերով նախարար Քրիստիան Պարադիին, ենթակառուցվածքի նախարար Դենի Լյոբելին և փոքր բիզնեսի, զբոսաշրջության և գյուղատնտեսության նախարար Մաքսիմ Բերնյեին:

 

 

Ոստիկանության տվյալներով՝ մի նամակի՝ Լյոբելին ուղղված նամակի պարունակությունը վտանգավոր չէ առողջության համար: «Մյուս ծրարների նյութերը դեռ փորձաքննություն են անցնում»,- հավելել են իրավապահները՝ չնշելով, թե հատկապես ինչ է եղել առաջին ծրարում:

 

 

CTV-ի տեղեկությամբ՝ ծրարներից մեկում փոշու հետ միասին նամակ է եղել, որում անհայտ անձինք սպառնացել են «ոչնչացնել պահպանողականներին»:

Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: