Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Կաթողիկոսը շնորհավորել է կանանց միջազգային տոնի առթիվ:
Ուղերձում մասնավորապես նշվել է. «Կանանց միջազգային օրը՝ մարտին 8-ը, կյանքում կանանց ունեցած դերակատարությունն ավելի շեշտելու հիշեցում է: Հայ ժողովուրդը հին դարերից սկսած հատուկ հարգանք և վերաբերմունք է ունեցել հայ կնոջ հանդեպ:
Հայ կինը մեզ համար առաջին հերթին եղել է հայ մայր, այլ խոսքով՝ ընտանիքի դաստիարակը, մեր հոգեմտավոր արժեքների պահապանը, մեր ազգային ձգտումների ռահվիրան: Այսօր հայ մայրը վերանորոգ նվիրումով պետք է շարու նակի պահել հայ ընտանիքի սրբությունը: Միաժամանակ մենք պարտավոր ենք ավելի շեշտել հայ կնոջ դերը մեր ազգային հավաքական կյանքում»: