Այսօր ՀՀ կառավարությունը որոշեց Գյուղատնտեսության նախարարությանը 2015թ. առաջին եռամսյակում հատկացնել 421,178.6 հազար դրամ «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն»՝ պետական ոչ առևտրային կազմակերպության ավելացված արժեքի հարկի գծով առաջացած պարտավորությունների մարմանն աջակցելու նպատակով: Միջոցները կտրամադրվեն կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

 

Կառավարությունը որոշեց գյուղատնտեսության նախարարին սույն որոշմամբ հատկացված գումարն «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա: