Թուրքական առափնյա անվտանգության նավից կրակ է բացվել բեռնատար նավի ուղղությամբ, որում 337 ապօրինի ներգաղթյալ է գտնվել, որոնք փորձել են հասնել Եվրոպական միություն, փոխանցում է Reuters-ը:
Նշվում է, որ նավի անձնակազմը և ապօրինի ներգաղթյալները, ովքեր փորձել են անցնել Թուրքիայի Դարդանելա նեղուցով, ձերբակալվել են:
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, թե սահմանապահները ստիպված են եղել կրակել, քանի որ նավը չի պատասխանել հարցումներին: Կրակոցներից հետո անձնակազմն անջատել է շարժիչներն ու հանձնվել:
Նավում գտնվող 337 ապօրինի ներգաղթյալների մեծամասնությունը Սիրիայից են: Նրանց թվում 68 կին և 85 երեխա է եղել: Մարդկանց անօրինական տեղափոխման համար ձերբակալվել են նավի անձնակազմի երկու թուրք անդամներ:
Սիրիայում սկսված բախումներից հետո Թուրքիայում 1,7 մլն սիրիացի փախստական է հաստատվել: