Միջազգային օլիմպիական կոմիտեն երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել ճապոնական ավտոշինական «Տոյոտա» (Toyota) ընկերության հետ:
Երկկողմ պայմանագիրը կգործի 2017 թվականից մինչև 2024 թվականը. ըստ այդմ' «Տոյոտա»-ն կհովանավորի երկու ամառային, և երկու ձմեռային Օլիմպիական խաղերը: Օլիմպիական խաղեր 2018 թվականին կկայանան հարավկորեական Փհոնչհանում, իսկ 2020 թվականին' Տոկիոյում: Ըստ ճապոնական ԶԼՄ-ների' պայմանգրի ֆինանսական մասը կազմել է 835 միլիոն դոլար: Պայմանագրի կետերից մեկի համաձայն' «Տոյոտա»-ն կունենա բարձրագույն հովանավորի կարգավիճակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Միջազգային Օլիմպիական կոմիտեն հիմնադրվել է 1984 թվականի ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի ջանքերով: Սկզբնական շրջանում ՄՕԿ-ի կազմում մտնում էին 12 երկրներ, իսկ այժմ ՄՕԿ-ին անդամակցում են ավելի քան 205 երկրներ: