ffa.amԻնչպես հայտնի է, մարտի 18-ից 21-ը Խորվաթիայում տեղի կունենա ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության հիմնական փուլի մրցաշարը, որտեղ ֆուտզալի Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Սլովակիայի և Թուրքիայի հավաքականները: Այսօր առավոտյան Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը՝ Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ, մեկնեց Խորվաթիա հետևյալ կազմով.

Էռնեստ Ակոպով, «Թալգրիգ»
Արտակ Պողոսյան, «Թալգրիգ»
Արմեն Բաբայան, «Թալգրիգ»
Սարո Գալստյան, «Թալգրիգ»
Սարո Մարդանյան, «Թալգրիգ»
Անդրանիկ Սարգսյան, «Թալգրիգ»
Գարեգին Մաշումյան, «Թալգրիգ»
Գրիգոր Կապուկրանյան, «Մռավ»
Հենրիկ Գրիգորյան, «Մռավ»
Անդրանիկ Կարապետյան, ՀՊՏՀ
Արա Մկրտչյան, «Գյումրի»
Սարգիս Նասիբյան, Yerevan IT
Բորիս Վարդանյան, «Վոլգա» (Սարատով, Ռուսաստան)
Վարդան Ղուկասյան, «Զենիթ» (Սարատով, Ռուսաստան)