ՀՀ Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանն ընդունել է Երևանի Թումանյան 25 հասցեի բնակիչներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՀԽ մամուլի ծառայությունից, Վազգեն Մանուկյանը լսել է բնակիչների մտահոգությունները տվյալ հասցեում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով հասցեի գույքը բացառիկ՝ գերակա շահ ճանաչ ելու մասին «Ռենշին» ՍՊԸ-ի դիմումի և Երևանի քաղաքապետարանի կողմից այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

 

Բնակիչները հայտնել են, որ տասնամյակներ շարունակ այդ հասցեում բնակվել են իրենց պապերը, հետո ծնողները, հիմա էլ ապրում են իրենք ու իրենց երեխաները, ուստի իրենք չեն ցանկանում զրկվել իրենց բնակարաններից: Նրանք նշել են, որ շենքը Երևանի հազվագյուտ պահպանված գեղեցիկ կառույցներից է, որը խորհրդային տարիներին ներառված է եղել պատմամշակութային հուշարձանների ցանկում: Բնակիչները նաև տեսակետ են հայտնել, որ մասնավոր ընկերության կողմից հյուրանոցային համալիրի կառուցումը չի կարող դիտարկվել որպես բացառիկ՝ գերակա շահ, և հույս են հայտնել, որ ՀՀ կառավարո ւթյունը, այնուամենայնիվ, նման որոշում չի կայացնի:

 

Թումանյան 25 հասցեի բնակիչները Հանրային խորհրդի ղեկավարին խնդրել են աջակցել, որպեսզի իրենց իրավունքները պաշտպանվեն, և իրենք չդառնան այս գործարքի զոհեր: Վազգեն Մանուկյանը հանձնարարել է հարցը քննարկման դնել Հանրային խորհրդի քաղաքաշինության ենթահանձնաժողովում:

 

Մինչ այդ բնակիչների հետ է հանդիպել Հանրային խորհրդի անդամ, փաստաբան Արմեն Տեր-Տաճատյանը և հարցը քննարկել իրավական տեսանկյունից: