Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հարցում Թուրքիայի շարժառիթները հասկանալու համար թերևս անհրաժեշտ է լինել քաղաքական հոգեբանության մեջ մասնագիտացած հոգեբույժ: Ցավոք սրտի, Թուրքիան ունի թերարժեքության բարդույթ, և սա հատկապես կարելի է ասել թուրքական պետության այն ղեկավարների մասին, ովքեր լվանում են իրենց ժողովրդի ուղեղները' հավատացնելով այն ամենին, ինչ իրենք են ցանկանում: Ի տարբերություն Թուրքիայի' Գերմանիան հզոր երկիր է, որը գիտի, որ չարիքն առաջին հերթին հենց դու պետք է ընդունես, որպեսզի հասունանաս որպես ազգ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Boston Globe-ում գրել է Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, գրող Ջեք Նուսան Փորթերը' փորձելով իր տեսակետը հայտնել այն բանի առնչությամբ, թե ինչու Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանութունը:

 

«Թուրքիան կարիք ունի աճելու: Տխուր է, բայց որքան երկիրն ավելի իսլամական է դառնում, այնքան հավանականությունը քիչ է, որ այն կճանաչի ուրիշի ցավը: Դեռ ավելի վատ, Միացյալ Նահանգներն ու Իսրայելը Թուրքիայի ճնշման ներքո ևս չեն ճանաչում Ցեղասպանությունը: Այսինքն, ինչ-որ առումով, այս երկրները ևս հասունանալու կարիք ունեն»- նշել է Փորթերը: Նա համոզմունք է հայտնել, որ թե’ ԱՄՆ-ն, թե’ Իսրայելը Թուրքիայի կարիքը չունեն, և նրանք պետք է ոտքի կանգնեն ու ճնշում գործադրեն թուրքական պետության վրա' ճանաչելու Ցեղասպանությունը: «Բայց նախ և առաջ, նրանք ինքները պետք է դա անեն»,- ընդգծել է գիտնականը' հավելելով, որ ժամանակի ընթացքում թուրք ժողովուրդը ոտքի կկանգնի և կստանա այն առաջնորդներին, որոնց իրոք արժանի է:

 

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայբնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայի սի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանիեւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարվածբռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքականկառավարությանը:

 

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունումապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ.ժամանակահատվածում, իսկ մնացածները' կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել< /i> են աշխարհի երկու տասնյակից ավելի պետություններ, ԱՄՆ 43 նահանգներ, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, հեղինակավոր այլ կազմակերպություններ: