50 տարի առաջ՝ 1965 թվականի մարտի 18-ին, ճեղքում կատարվեց տիեզերական տարածության յուրացման բնագավառում. «Վոսխոդ-2» ուղեծրային տիեզերանավի թռիչքի ընթացքում խորհրդային տիեզերագնաց-օդաչու Ալեքսայ Արխիպի Լեոնովն աշխարհում առաջինը դուրս եկավ բաց տիեզերք: Տիեզերանավից դուրս նա անցկացրեց 12 րոպե եւ 9 վայրկյան, բայց ընդհանուր առմամբ ելքը եւ վերադարձը տիեզերանավ տեւեց գրեթե 24 րոպե: Այս գիտափորձը դարձավ ամենակարեւոր եւ ամենավառ ուղենիշներից մեկը համաշխարհային տիեզերագնացության պատմության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Լեոնովի մասնակցությամբ գիտափորձը քիչ Էր մնացել, որ հանգեցներ տիեզերագնացի մահվան. անօդ տարածությունում «Բերկուտ» սկաֆանդրն այնքան Էր փչվել, որ նրան թույլ չԷր տալիս հետ վերադառնալ տիեզերանավ: Միայն Ալեքսեյ Լեոնովի արիության եւ հնարամտության շնորհիվ հաջողվել խուսափել ողբերգությունից: Ի խախտումն հրահանգների՝ տիազերագնացը սկաֆանդրում ճշումը թուլացրեց մինչեւ վերջնակետային նվազագույնը եւ դրա շնորհիվ կարողացավ ներս մտնել «Վոսխոդ»: