Ինչպես չի կարելի կիսով չափ հղի լինել, այնպես էլ չի կարելի լինել և՛ ԵՏՄ-ում, և՛ ԵՄ-ի հետ նոր պայմանագիր ստորագրել: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ԵԽ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Բորիս Տարասյուկը:

 

«Հայաստանն ընտրել է ԵՏՄ-ն, ոչ թե ԵՄ-ն: Անհնար է լինել և՛ ԵՏՄ-ում, և՛ ԵՄ-ի հետ նոր պայմանագիր ստորագրել»,- ասաց նա:

 

Իսկ վեհաժողովի համանախագահ Հեյդի Հաուտալան լրագրողների հետ զրույցում ասաց. «Մենք գոհունակությամբ ենք նշում, որ հիմա նոր քննարկումներ են ընթանում նոր համաձայնագրի մասին՝ քաղաքական մասով»,- ասաց նա:

 

Ի դեպ, Հեյդի Հաուտալան նշեց, որ «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի ընթացքում գերազանց աշխատանք է կատարվել, ընդունվել են մի շարք կարևոր բանաձևեր: