Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 2-րդ նիստում, նախքան օրակարգի հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ ավագանու անդամներ Արմեն Սահակյանը, Գրիգորի Գրիգորյանը և Գուրգեն Եսայանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու դիմում են ներկայացրել:
Նիստում նշվել է նաև, որ նրանք, օրենքով սահմանված կարգով, կշարունակեն մնալ Երևանի ավագանու անդամներ։