Հունաստանի խորհրդարանը մարտի 18-ի երեկոյան ընդունել Է հումանիտար ճգնաժամի դեմ պայքարի օրենք, ճգնաժամ, որը դարձել Է խիստ խնայողության հետեւանքը. օրենքը նախատեսում Է սննդի կտրոնների տրամադրում 300 հազար ամենաաղքատ հույներին, չունեւոր ընտանիքների անվճար Էլեկտրամատակարարում, լրահատկացումներ բնակարանների վարձակալական վճարի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Օրենքը պաշտպանել են նաեւ «Նոր ժողովրդավարություն» եւ ՊԱՍՕԿ ընդդիմադիր կուսակցությունները, որոնք կորցրեցին իշխանությունը հունվարի 25-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո:

 

«Չորս տարվա ընթացքում առաջին անգամ խորհրդարանում քննարկվում Է այն օրինագիծը, որն ուղարկված չԷ Էլեկտրոնային փոստով եւ թարգմանված չԷ հունարեն, այլ գրված Է այստեղ հունարեն»,- հայտարարել Է վարչապետ Ալեքսիս Ցիպրասը՝ ելույթ ունենալով ունկնդրումների ընթացքում:

 

Նա հայտնել Է, որ մարտի 19-ին կամ 20-ին կառավարությունը կներկայացնի երկրորդ օրինագիծը, որը թույլ կտա վճարել պարտքերը՝ դրանք բաժանելով 100 մուծումների:

 

Վարչապետի խոսքով՝ կառավարությունը կատարում Է նախընտրական խոստումնեը՝ չնայած դրան խանգարելու առանձին եվրոպացի գործընկերների փորձերին: «Ոմանք լկտիություն են ունեցել գրելու եւ ուղարկելու e-mail, թե Հունաստանում հումանիտար ճգնաժամի դեմ պայքարը միակողմանի գործողություններ են, այն խախտում Է Եվրոպայի ինստիտուտների որոշումները»,- ասել Է վարչապետը:

 

Կառավարության հաշվարկներով՝ խիստ կարիքավորներին օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ Է 200,3 միլիոն եվրո: Հունաստանի կառավարությունը պլանավորում Է անհրաժեշտ միջոցներն ստանալ յուրաքանչյուր նախարարության ծախսերի նվազեցման (նախատեսվում Է տնտեսել 60,9 մլն եվրո) եւ յուրաքանչյուր նախարարությունում պետական հայտամրցույթների անցկացման նոր համակարգի ներդրման հաշվին, ինչը կտա 140 միլիոն եվրոյի խնայողություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: