ՀՀ տարածքում մարտի 20-ի ժամը 08.00-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: M2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 207-237 կմ-ում մառախուղ է ՝ տեսանելիությունը մինչև 50 մետր: Սյունիքի մարզում ձյուն է տեղում: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար' անվաշղթաների կիրառման դեպքում: