Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարները ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր Ծիծեռնակաբերդ:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, պատվիրակության ղեկավարները ծաղկեպսակ են դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Տարբեր երկրներից ժամանած հյուրերը ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել են անմեղ զոհերի հիշատակը:

 


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են Ծիծեռնակաբերդի տարածքում. փոխտնօրենը հյուրերին ներկայացրել է Հայոց ցեղասպանության պատմությունը: