Մարտի 20-ին Երևան քաղաքում անցկացված հերթական ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 63 ավտոմեքենա. 55 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 8-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Նույն օրը ճանապարհային ոստիկանության կողմից ստուգայցեր է անցկացվել նաև Արմավիրի, Արարատի և Վայոց ձորի մարզերում:
Հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել 19 ավտոմեքենաներ, որոնց վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում: