Ջրի բնագավառում 2015 թվականի Ստոկհոլմյան միջազգային մրցանակը շնորհվել Է հնդիկ ակտիվիստ Ռեջենդրա Սինգհին՝ «Հնդկաստանի գյուղատնտեսական շրջանները ջրամատակարարմամբ ապահովելու բազմամյա գործունեության» համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 20-ին հայտնել Է Ստոկհոլմի Ջրի միջազգային ինստիտուտը, որը պատասխանատու Է մրցանակի հանձնման համար:
Ինչպես ասված Է մամուլի համար արված հաղորդագրության մեջ, պարգեւին արժանացել Է 1959 թվականին ծնված ակտիվիստ Ռեջենդրա Սինգհը:
Պարգեւատրման արարողությունը կայանալու Է Ջրի համաշխարհային շաբաթվա օրերին, որը Ստոկհոլմում կազմակերպվում Է 1991 թվականից՝ միջազգային առաջատար փորձագետների, քաղաքական գործիչների եւ գործարար շրջանների ներկայացուցիչների մասնակցությամբ, եւ որն այս տարի անցկացվելու Է օգոստոսի 23-ից մինչեւ 28-ը: Շվեդիայի Կառլ 16-րդ Գուստավ թագավորի ձեռքից մրցանակակիրը կստանա բյուրեղապակե քանդակ եւ մրցանակային գումարի չեկը, որը կազմում Է ԱՄՆ-ի 150 հազար դոլար:
Ջրի բնագավառում Ստոկհոլմյան մրցանակի հիմնադրամն ստեղծվել Է 1990 թվականին, եւ պարգեւը 1991 թվականից ամեն տարի հանձնվում Է այն գիտնականներին, կազմակերպություններին, գիտական հաստատություններին կամ ձեռնարկություններին, որոնք Էական ավանդ են ներդրել ջրի համաշխարհային ռեսուրսները, բնապահպանական համակարգը եւ մարդկանց կյանքը պահպանելու գործում:
Անցած 2014 թվականին պարգեւը հանձնել են Հարավային Աֆրիկայից սերվեծ եւ ԱՄՆ-ում աշխատող պրոֆեսոր Ջոն Բրիսկոյին՝ «ջրային ռեսուրսների գլոբալ եւ տեղային կառավարման գործում ներդրած ավանդի եւ մարդկանց կյանքի բարելավմանն իր անխախտ նվիրվածության» համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: