«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչոլոտին մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Բարսելոնայից» 1:2 հաշվով կրած պարտությունը:
«Դժվար է ասել, թե թիմերից որն էր ավելի շատ արժանի հաղթանակի: Մենք մեկ ժամի ընթացքում լավ էինք խաղում, սակայն վերջին կես ժամվա ընթացքում կատալոնացիների հակագրոհներն ազդեցին խաղի վրա: Խաղացին երկու մեծագույն ակումբներ, սակայն հաղթեց մեր մրցակիցը: Կարծում եմ՝ մեր խնդիրն ավելի շատ հոգեբանական էր, քան ֆիզիկական, չկարողացանք ամբողջ հանդիպումը խաղալ այնպես, ինպես խաղում էինք սկզբում: Մենք տխրել ենք, սակայն վերադառնում ենք տուն՝ իմանալով, որ լավ խաղ անցկացրինք»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը: