Վաշինգտոնում Ռուսաստանի արտաքին գործերի նախկին նախարար, այժմ ՌԴ-ի միջազգային գործերի խորհրդի ղեկավար Իգոր Իվանովին հանձնել են Քառնեգի հիմնադրամի սահմանած պարգեւը միջուկային չտարածման գործում ներդրած մեծ ավանդի համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 24-ին հաղորդել Է ՏԱՍՍ-ը: Նույնպիսի պարգեւ Է ստացել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախկին նախարար Դեսմոնդ Բրաունը:

 

Հանդիսավոր արարողության ընթացքում, որը կայացել Է մարտի 23-ի երեկոյան եւ կազմակերպվել Է միջուկային անվտանգության խորհրդաժողովի առթիվ, Իվանովը հայտարարել Է Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ ակտիվ համագործակցության անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ առանց դրա «չի կարող կայունություն եւ անվտանգություն լինել ամբողջ աշխարհում»:

 

Պարգեւը սահմանողները դրան շնորհել են ամերիկացի երկու նախկին սենատորների՝ դեմոկրատ Սեմ Նանի եւ հանրապետական Ռիչարդ Լուգարի անունները: 1990-ական թվականների սկզբին նրանք մշակել են միջազգային համաձայնագրերին համապատասխան կրճատման ենթակա սպառազինությունների վերացման գործում Ռուսաստանին օգնություն ցույց տալու ծրագիրը:

 

Իվանովը, որը 1998 – 2004 թվականներին գլխավորում Էր ՌԴ-ի ԱԳ նախարարությունը, ծանրակշիռ ավանդ Է ներդրել դրա կատարման, ինչպես նաեւ միջուկային չտարածման ոլորտի այլ կարեւոր ծրագրերի մշակման եւ իրականացման գործում: