Եվրամիության հանձնաժողովի՝ Եվրոպական հարևանության ծրագրի երկրների հետ կապված մարտի 25-ին հրապարակած զեկույցում, որում անդրադարձ է կատարվել 2014 թվականին այդ երկրներում գրանցված թերություններին և ձեռք բերված հաջողություններին, Ադրբեջանին վերաբերող հատվածում ժողովրդավարության և մարդու իրավունքների կոչ է արվել պաշտոնական Բաքվին:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքի կայքը' նշելով, որ զեկույցում Եվրամիությունը հայտնում է, որ Ադրբեջանում դեպի ժողովրդավարություն անցման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների բնագավառում կտրուկ հետընթաց է տեղի ունեցել:

 

 

Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում խստորեն սահմանափակվել են քաղաքացիական հասարակական կազմակերպությունների գործունեությունը, մի շարք ճանաչված իրավապաշտպաններ կալանվել են, մյուսներին արգելվել է ելքը երկրից և սառեցվել նրանց բանկային հաշիվները:

 

 

ԵՄ-ն Ադրբեջանի իշխանությանը կոչ է արել բարելավել ժողովրդավարության և մարդու իրավունքների բնագավառում իրավիճակը և քաղաքացիական հասարակության համար ավելի լավ քաղաքական ու իրավական պայման ստեղծել:

 

 

Փաստաթղթում նաև անհանգստություն է հայտնվում վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի լարման, շփման գծում տեղի ունեցող զինված միջադեպերի և կորուստների առնչությամբ