ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում, մարտի 25-ին ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿ հիմնարկի 9 և «Աբովյան» ՔԿ հիմնարկի 8 դատապարտյալ ևս ստացել են նույնականացման քարտեր:

 

Նույնականացման քարտեր ձեռք բերելուց հետո դատապարտյալները կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել քաղաքացիաիրավական գործարքներին, մասնավորապես, կնքել աշխատանքային պայմանագիր, ձևակերպել տարիքային և հաշմանդամության կենսաթոշակ, տրամադրել լիազորագրեր, համաձայնագրեր և այլն:

 

Գործընթացը շարունակվում է: