ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը մարտի 30-31-ը աշխատանքային այցով կժամանի Հայաստան, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

 

Այցի ընթացքում նախատեսվում է Նարիշկինի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

 

Հաղորդվում է նաև, որ ռուս խորհրդարանականների պատվիրակությունը կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված գիտաժողովին և կլոր սեղանին, որն անցկացվում է «Եվրասիական տնտեսական հեռանկար» ֆորումի շրջանակներում: