Եվրո 2016-ի ընտրական մրցաշարի Մոլդովա-Շվեդիա հանդիպմանը շվեդների առաջատար Զլատան Իբրահիմովիչը զավեշտալի գոլի հեղինակ է դարձել:

 

Բանն այն է, որ հադիպման 46-րդ րոպեին մոլդովացիների դարպասապահ Իլյա Չեբանուն գնդակը խաղի մեջ մտցնելու փորձի ժամանակ լիովին ձախողվել է և ստացվել է այնպես, որ նա գոլային փոխանցում է կատարել մրցակցին: Իբրահիմովիչն էլ օգտվել է առիթից և գլխով գնդակն ուղարկել մոլդովացիների դարպասը:

 

Եվս մեկ անգամ էլ Իբրան գոլի հեղինակ է դարձել 11 մետրանոցից՝ այդպիսով 2:0 հաշվով հաղթանակ պարգևելով իր հավաքականին: