Մոսկվայում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մրցանակաբաշխության ժամանակ Հայաստանի Հանրապետության հիմնի ժամանակ կքանստած ադրբեջանցի մարզիկը ներողություն է խնդրել իր պահվածքի համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: «Դա էթիկայի նորմերի խախտում էր, որը վատ դիտվեց նաև մրցաշարին ներկա արդբեջանցի ղեկավարության կողմից: Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան ներկայացուցիչը մոտեցավ և անձամբ ինձնից ներողություն խնդրեց' հավաստելով, որ իրենք աշխատանքներ կտանեն մարզիկի հետ: Պատվանդանից իջնելուց հետո ադրեբջանցի մարզիկը նույնպես մոտեցավ Աշոտ Դանիելյանին և ներողություն խնդրեց»,- ասաց Հայրապետյանը: Նա կարծում է, որ սպորտը պետք է «մաքուր» պահել քաղաքականությունից:

 

Մոսկվայում ավարտված «Խարլամպիեւի հուշամրցաշար»՝ սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարում հայ մարզիկները նվաճել են մեկ ոսկե, երեք բրոնզե մեդալ: Մրացաշարի վերջին օրը բրոնզե մեդալ է նվաճել 62 կգ քաշային Սամվել Բադալյանը: Վահե Օթարյանը և Արեն Անտոնյանը նույնպե ս հասել են նման հաջողության, համապատասխանաբար, 52 եւ 57 կգ քաշային կարգերում գրավելով երրորդ տեղը, իսկ ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը 90 կգ քաշային կարգում դարձել է մրցաշարի հաղթող:

 

Աշխարհի գավաթի մրցաշարում բելառուս Սերգեյ Լեսյակի հետ երրորդ տեղը կիսած ադրբեջանցի ըմբիշ Բախտիյար Աբբասովը վիրավորել է Հայաստանի հիմնը' ցուցադրելով իր տհասությունը: Պարգեւատրման արարողության ժամանակ ադրբեջանցի ըմբիշը, փոխանակ կանգնած լսելու հաղթողի երկրի հիմնը' ինչպես դա պետք է անի յուրաքանչյուր նորմալ մարզիկ, ցուցադրաբար կքանստել է: Ադրբեջանցիները շարու նակում են քաղաքականացնել սպորտը, ինչն անթույլատրելի եւ դատապարտելի է: