Ամերիկացի նավթային մագնատ եւ միլիարդատեր Ժան Պոլ Գետիի թոռանը՝ Էնդրյու Գետիին, մեռած են գտել Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) իր տանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Los Angeles Times թերթը: Տեղի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել Է, որ ոստիկանները հարցաքննել են այն կնոջը, որը կարգի պահապաններին կանչել Է մահացածի տուն: Այս պահին նա օգնում Է հետաքննությանը:
Միլիարդատեր Ժան Պոլ Գետիի 47-ամյա թոռան մահվան պատճառներն անհայտ են: Մինչեւ իր մահը տղամարդն ապրում Էր Հոլիվուդ Հիլսի շրջանի իր առանձնատանը:
Հանգուցյալի պապը՝ Ժան Պոլ Գետին, եղել Է ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին դոլարային միլիարդատերերից մեկը: Նրա կայսրության մեջ Էին մտնում Getty Oil նավթընկերությունը, ինչպես նաեւ ավելի քան 200 այլ ձեռնարկություններ: Բացի դրանից, Ժան Պոլ Գետին Կալիֆոռնիայում ամենախոշոր գեղարվեստական թանգարանի՝ Getty Center-ի հիմնադիրն Է:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, թանգարանում պահվում Է գեղանկարչության անգին հավաքածու: Մասնավորապես, այնտեղ ցուցադրվում Է Վինսենթ Վան Գոգի «Հիրիկներ» ամենահայտնի գործերից մեկը:
Լուսանկարը' REUTERS-ի