Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն չի կարողանա օգնել իր թիմին առաջիկա տասը օրերին՝ ազդրի վնասվածքի պատճառով. տեղեկացնում է AS-ը:
Այս վնասվածքի պատճառով պաշտպանը բաց կթողնի մադրիդցիների առնվազն երեք խաղ: Ապրիլի 5-ին «Ռեալը» կխաղա «Գրանադայի» հետ, ապրիլի 8-ին՝ «Ռայո Վալյեկանոյի», իսկ ապրիլի 11-ին «Էյբարի» դեմ:
«Արքայական ակումբը» հույս ունի, որ Պեպեն մինչև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակներում «Ատլետկիոյի» դեմ հանդիպումը կապաքինվի:
Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 14-ին: