Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Նուրի Շահինը հայտարարել է, որ թիմակիցներին շնորհավորելու համար շնորհավորել է թիմակիցների մայրենի լեզուներով երգեր:
Շահինը սովորել է հայերեն՝ Մխիթարյանի համար, ճապոներեն՝ Կագավայի համար, հունարեն՝ Սոկրատիսի համար:
«Երբ թիմում ինչ-որ մեկի ծնունդն է, մյուսներն ի պատիվ նրա երգ են երգում: Հանուն դրա սովորել եմ հայերեն, հունարեն և ճապոներեն երգեր: Հաճախ եմ Սոկրատիսին խնդրում իր մայրենի լեզվով երգեր երգի, քանի որ հունարենը շատ ծիծաղելի է»,- Շահինի խոսքը մեջբերում է haberler.com-ը: