Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների համախառն ներհոսքը 2014թ. կազմել է մոտ 839 մլրդ 758.3 մլն դրամ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով' ուղիղ օտարերկրյա ներդրումների ներհոսքը 2014-ին կազմել է մոտ 349 մլրդ 986.3 մլն դրամ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' տնտեսության իրական հատվածում կատարված համախառն օտարերկրյա ներդրումների ծավալով առաջատարը Ռուսաստանն է, որի կատարած ներդրումների ծավալը 2014 թվականին կազմել է մոտ 306,8 մլրդ դրամ։ Հայաստանում կատարած ներդրումների ծավալով առաջատարների թվում են Կիպրոսը և Գերմանիան։
Կիպրոսյան ներդրումների ծավալը ՀՀ տնտեսության մեջ նախորդ տարի կազմել է 152 մլրդ 773.3 մլն դրամ, իսկ գերմանական ներդրումների ծավալը կազմել է 115 մլրդ 169.7 մլն դրամ:
Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների էական ծավալ ունեն Կանադան, Լիբանանը, Ֆրանսիան, Նիդերլանդները, Հունգարիան, Շվեյցարիան և այլ պետություններ: