Չիկագոյի Alinea ռեստորանը գլխավորել Է աշխարհում տարվա լավագույն հաստատությունների վարկանիշը, որը Elite Traveller պորտալը կազմել Է ընթերցողների կարծիքների հիման վրա: Փոփ թերթիկի երկրորդ եւ երրորդ տեղերում հայտնվել են Իսպանիայի Ժիրոն քաղաքի El Celler de Can Roca-ն եւ Գալդակաո քաղաքից ոչ հեռու գտնվող Լարաբետցու բնակավայրի Azurmendi-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես նշվում Է կայքում, հաղթող ռեստորանն ստացել Է Միշլենի երեք աստղերը, նրա շեֆ-խոհարարը Հրանտ Աշացն Է: Մասնագետը Alinea-ն հռչակել Է կերակուրների այնպիսի արտասովոր լրացումներով, ինչպիսիք են ուտելի սփռոցները եւ նույնպես ուտելու համար նախատեսված դարչնի ցողիկները: Վարկանիշի կազմողներն ամերիկյան հալստատությունում մատուցվող ճաշատեսակները որակել են ժամանակակից եւ խնամքով պատրաստված:
«Արծաթ» վաստակած El Celler de Can Roca-ն Elite Traveller-ի ընթերցողներին դուր Է եկել «ավանդական կատալոնյան խոհանոցի նկատմամբ ավանգարդային հայացքով»: Ինտերնետ պորտալն առաջարկել Է հատուկ ուշադրություն դարձնել այնպիսի ճաշատեսակների վրա, ինչպիսիք են կարամելիզացված ձիթապտուղները եւ տրյուֆելե սառնաշաքարները:
Երրորդ տեղն զբաղեցրած Azurmendi-ն աչքի Է ընկել «առաջադիմականությամբ եւ կերակրի պատրաստման առաջավոր տեխնոլոգիաներով»: Այստեղ խորհուրդ են տվել պատվիրել «շրջոնք ձու», ինչպես նաեւ սունկից եւ շագանակից պատրաստված չիփսեր:
2015 թվականի լավագույն ռեստորանների տասնյակում են՝ Eleven Madison Park-ը (Նյու Յորք, ԱՄՆ), The Fat Duck-ը (Բրեյ, Մեծ Բրիտանիա), Robuchon au Dome-ն (Մակուա, Չինաստան), Per Se-ն (Նյու Յորք, ԱՄՆ), La Pergola-ն (Հռոմ, Իտալիա), Le Bernardin-ը (Նյու Յորք, ԱՄՆ), Osteria Francescana-ն (Մոդենա, Իտալիա):
Վարկանիշը կազմվել Է Elite Traveller-ի ընթերցողների անձնական նախասիրությունների հիման վրա՝ առանց որեւիցե մեթոդաբանության: