Երեկ՝ ապրիլի 6-ին, մահացել է գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Զադոյանը: Մահվան պատճառը եղել է հիվանդությունը:

 

Դավիթ Զադոյանի հոգեհանգիստը կկայանա վաղը՝ ապրիլի 8-ին:

 

Նշենք, որ տարբեր տարիների նա եղել է ՀՀ պարենի և մթերումների նախարար, ՀՀ տարածքային կառավարման նախարար, ՀՀ Էներգետիկայի նախարար, ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար, ՀՀ գյուղատնտեսության նախարար:

 

1996-1998թթ. եղել է Արարատի մարզպետը: