ՀՀ-ում գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն իր գործունեության ընթացքում լայնածավալ աշխատանք է կատարել՝ ուսումնասիրելով շուրջ 10 հազար փաստաթուղթ: Այս մասին Ազգային ժողովում հանձնաժողովի եզրակացության քննարկման ընթացքում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
«Հանձնաժողովը ձևավորվել է շատ կարևորագույն մի սկզբունքով: Հանձնաժողովում ներկայացված են բոլոր խմբակցությունները՝ պահպանելով այն սկզբունքը, որ դիմադիր և ընդդիմադիր քաղաքական ուժերը հանձնաժողովում հավասարակաշռված են: Պետք է նշեմ նաև այն հանգամանքը, որ հանձնաժողովում նույնիսկ մեկ բացասական կարծիքի դեպքում որոշումներ չեն ընդունվել: Ընդունվել են միայն այն որոշումները, որոնց հանձնաժողովի բոլոր անդամները կողմ են քվեարկել»,- նշեց Մելիքյանը:
Անդրադառնալով գազամատակարարման համակարգում ունեցած կորուստներին՝ Մելիքյանն ասաց, որ կորուստները 8%-ից ավելի են:
Մանրամասները` 1in.am-ի տեսանյութում.