Նյու Յոքն սպասարկող երեք օդանավակայաններում՝ Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանում, Լա Գուրադիում եւ Նյու Ջերսիի նահանգում գտնվող Նյուարկ միջազգային օդանավակայանում, ճանապարհորդները 76 հազար դոլար մանրադրամ են թողել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին ապրիլի 11-ին հաղորդել Է Associated Press գործակալությունը:

 

Փողի մեծ մասը մոռացվել Է ուղեւորների նախաթռիչքային զննման կետերում. մետաղափնտրիչներով անցնելիս մարդիկ գրպաններից հանում են մանրադրամը, իսկ հետո մոռանում են այն վերցնել:

 

Իսկ ընդամենը, Տրանսպորտի անվտանգության վարչության տվյալներով՝ 2014 թվականին ԱՄՆ-ի բոլոր օդային նավահանգիստներում թողնվել Է ավելի քան 675 հազար դոլար:

 

2005 թվականին Կոնգրեսը Տրանսպորտի անվտանգության վարչությանը թույլատրել Է ուղեւորների կողմից մոռացված ամբողջ մանրադրամը ծախսել անվտանգության համակարգերի բարելավման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: