Երևան քաղաքի վարչության պետական պահպանության ծառայության գնդի ոստիկան Էդուարդ Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի երրորդ մասի 1.1 կետի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել:

 

 

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետական պահպանության ծառայության գնդի ոստիկան Էդուարդ Ավետիսյանը, ուրիշի գույքի զգալի չափերի գաղտնի հափշտակութուն կատարելու դիտավորությամբ նախնական համաձայնության գալով Օնիկ Մկրտչյանի հետ, Երևանի Պարոնյան փողոցի 18 շենքի 3-րդ բնակարանից կատարել է ուրիշի գույքի զգալի չափերի գաղտնի հափշտակություն:

 

 

Բացի այդ, Օնիկ Մկրտչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի երրորդ մասի 1.1 կետի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել: Նա ուրիշի գույքի զգալի չափերի գաղտնի հափշտակութուն կատարելու դիտավորությամբ նախնական համաձայնության գալով ՀՀ ոստիկանության Երևանի վարչության պետական պահպանության ծառայության գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ավագ ոստիկան Էդուարդ Ավետիսյանի հետ' Երևանի Պարոնյան փողոցի 18 շենքի 3-րդ բնակարանից կատարել է ուրիշի գույքի զգալի չափերի գաղտնի հափշտակություն:

 

 

Վերը նշված քրեական հոդվածով մեղադրյալներին սպառնում է չորսից ութ տարի ժամկետով ազատազրկում' գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

 

 

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը վերը նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը: