iPad-ը, որից ինչ-որ ժամանակ օգտվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, աճուրդում վաճառվել է գրեթե 40 հազար դոլարով: Ստացված գումարը կօգտագործվի Ուրուգվայում չքավորների դպրոցին օգնելու համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Մոնտեվիդեոյի «Կաստելս» աճուրդային տունը հայտնել է, որ iPad-ի համար ամենամեծ գումարը հեռախոսով առաջարկել է աճուրդի մասնակիցներից մեկը, որը ցանկացել է անհայտ մնալ:

 

Քահանայապետն իր պլանշետը ուրուգվայցի հոգեւորական Գոնզոլո Աեմիլիուսին էր նվիրել Վատիկանում կայացած հանդիպման ժամանակ՝ մաղթելով այդ նվերն օգտագործել բարի գործերի համար:

 

Ֆրանցիսկոսն ավելի վաղ Համացանցը համարել է Աստծո պարգեւը, բայց խոսոտովանել է, որ ինքը «չի ընկերացել» ժամանակակից բարձրտեխնոլոգիական սարքերին: