Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 15-ին, ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:

 

Նախագահն ստորագրել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Ռազմարդյունաբերական համալիրի մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները: