ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր կմասնակցի «Ուղիղ կապ Վլադիմիր Պուտինի հետ» ամենամյա հեռուստահաղորդմանը, որի ընթացքում նա կպատասխանի հանրության հարցերին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

 

Եթերի հեռարձակումը կսկսվի կեսօրին՝ Մոսկվայի ժամով:

 

Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով' ամենաշատը ռուսներին հետաքրքրում են սոցիալ-տնտեսական ոլորտին, ինչպես նաև միջազգային իրավիճակին, այդ թվում՝ Ուկրաինայի ճգնաժամին վերաբերող հարցերը:

 

Հարցերը նախագահին սկսել են ուղղել ապրիլի 9-ից: Չորեքշաբթի օրվա դրությամբ ստացվել է մոտ 1,7 միլիոն հարց և դիմում:

 

2013 թվականի «Ուղիղ կապն» իր տևողությամբ ռեկորդային է դարձել. այն տևել է 4 ժամ 47 րոպե: