Լեռնաին Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն' ապրիլի 12-18-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 800 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 12000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն: