Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Բունդեսլիգայի 29-րդ տուրում «Պադերբորնի» նկատմամբ 3:0 հաշվով տոնած հաղթանակը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը հանդիպմանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

«Կարծում եմ սա այս տարվա իմ լավագույն խաղերից մեկն էր: Ամբողջ թիմը մեծ աշխատանք կատարեց և վաստակեց կարևոր երեք միավոր: Այսպես էլ պետք է շարունակենք, հնարավոր է մենք դեռ կարող ենք խաղալ Եվորպայի լիգայում: Ամեն ինչ հնարավոր է: Երբեք չի կարելի ասել երբեք». - Մխիթարյանի խոսքը մեջբերում է դորտմուդյան աումբի պաշտոնական կայքը: