Ավարտվեց Չինաստանում ընթացող շախմատի կանանց թիմային աշխարհի առաջնությունը:

Վերջին տուրում Հայաստանի հավաքականը 1:3 հաշվով պարտվեց Հնդկաստանի ընտրանուն:

Մկրտչյան - Կոներու 1 - 0
Գալոյան - Հարիկա 0 - 1
Կուրսովա - Պադմինի 0 - 1
Գաբոյան - Սաումիա 0 - 1

Հայաստանի հավաքականը մրցաշարն ավարտեց 7 միավորով և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:

17 միավորով չեմպիոն հռչակվեց Վրաստանի ընտրանին: