ԼՂՀ վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ԼՂՀ խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական իր պարտքը կատարեց Ստեփանակերտի թիվ 3/3 ընտրատեղամասում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԼՂՀ վարչապետը նշեց, որ քվեարկել է հանուն Արցախի ապագայի: Խոսելով իր ղեկավարած կուսակցության հնարավորությունների մասին՝ Արայիկ Հարությունյանը խորհուրդ տվեց սպասել ևս մի քանի ժամ: Ինչ վերաբերում է միջազգային կազմակերպությունների՝ Արցախի խորհրդարանական ընտրությունները չճանաչելու վերաբերյալ հայտարարությանը, նա նշեց, որ ընտրություններն առաջին հերքին Արցախի և Արցախի քաղաքացիներ համար են:
ԼՂՀ վարչապետն ակնկալում է, որ նոր խորհրդարանը կլինի ավելի պրոֆեսիոնալ և կնպաստի երկրի զարգացմանը, մեկ քայլ առաջընթաց կգրանցի ժողովրդավարության ասպարեզում: Ինչ վերչաբերում է խորհրդարանում համամասնության կարգի փոփոխությանը՝ ԼՂՀ վարչապետը խորհուրդ տվեց սպասել ընտրությունների արդյունքներին: