Շարունակվում է Ռուսաստանի ակումբային առաջնությունը: Մրցաշարի երրորդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջին խաղատախտակի վրա սևերով միավոր է կիսել Սանան Սյուգիրովի հետ, իսկ Արոնյանի թիմը՝ «Սիբիրը», 3,5:2,5 հաշվով առավելության է հասել «Ժիգուլիի» նկատմամբ:
Երեք տուրից հետո Արոնյանի թիմն «Ունիվերսիտետի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը. երկու թիմերն էլ իրենց ակտիվում ունեն 6-ական միավոր: