Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կշարունակի իր ելույթները Դորտմունդի «Բորուսիայի» կազմում նաև թիմի նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի աշխատանքի շրջանում:
Ինչպես տեղեկացնում է գերմանական Bild պարբերականը, Տուխելը չի պատրաստվում հրաժարվել Մխիթարյանի ծառայություններից և չի վաճառի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը, երբ սկսի աշխատանքը դորտմունդյան թիմում:
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված էր Թուրինի «Յուվենտուսը»: