Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի օրացույցի կարևորագույն օրերից մեկն է և տոնական շնորհավորանքներին զուգահեռ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը կարևորում է հայկական զինված ուժերի դերակատարությունն ու շեշտում, որ սահմանին կանգնած զինվորն է հայ ժողովրդի անվտանգության և երկրում խաղա ղության երաշխավորը: «Մեր զինված ուժերը պատրաստ են պաշտպանել ԼՂՀ անկախությունն ու հայ ժողովրդի անվտանգությունը:

 

Ես 1992թվականից Զինված ուժերում եմ, մասնակցել եմ ԼՂՀ անկախության մարտական գործողություններին և կարող եմ գնահատական տալ ԶՈւ անցած ճանապարհի և զարգացման մասին: Հայկական Զինված ուժերն ուժեղ են և խաղաղությունը պարտադրվելու է հակառակորդին: Անվտանգությունը պահպանվելու է: Որքան ուժեղ են հայկական զինված ուժերը, այնքան մեծ է խաղաղության երաշխիքը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ապրիամովը: