Հռոմում ընթացող թենիսի մրցաշարի կանանց պայքարի խաղային օրվա լավագույն հարվածի հեղինակը Մարիա Շարապովան է:

Թենիսիստուհին կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել՝ քառորդ եզրափակչում 6:3, 6:2 հաշվով առավելության հասնելով Վիկտորյա Ազարենկայի նկտմամբ:

Տղամարդկանց պայքարում լավագույն հարվածի հեղինակը Ստանիսլավ Վավրինկան է: Թենիսիստը քառորդ եզրափակչում 7:6 (7), 6:2 հաշվով հաղթեց Ռաֆայել Նադալին: