Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ներկայացրել է, թե որ դեպքում իրենց երկիրը կհայտնվի «Եվրոպայի լավագույն երկրների» ցանկում: Այս մասին հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»:

 

 

«Համոզված եմ, որ մենք ճիշտ ճանապարհին ենք: Այդ ճանապարհին չափազանց կարևոր է կենտրոնանալ, լինել կայուն, առավելագույնս կարգապահ և միասնական: Այդ ժամանակ Ուկրաինան կլինի Եվրոպայի լավագույն երկրների շարքում»,- ասել է նա:

 

 

Ավելի վաղ Յացենյուկը հայտարարել էր, որ եվրոպական ընտանիքի մաս դառնալու համար ուկրաինացիները չափազանց բարձր գին են վճարել: