Ազգային ժողովը էլէներգիայի հետ կապված խնդիրներին պետք է արձագանքի ոչ թե «պոստ ֆակտում», այլ հարցի վերաբերյալ նախապես քննարկումներ իրանացնի: Տեսակետն ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանինն է: 

 

«Գլխավոր հարցն այն է, թե ինչպես է ՀԷՑ-ը 300 մլն դոլարի պարտք կուտակել: Հիմա դուք ասում եք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոր է ստացել սակագնի փոփոխության հայտը, բայց նախնական ուսումնասիրությունից պարզում ենք, որ բաշխիչ ցանցերի ղեկավարության կարծիքով՝ սպառողները պետք է վճարեն նաև աստղաբաշխական թվերով իրենց վարձակած «լեքսուսների» և «մերսեդեսների» համար և անտրամանաբանական գնով վարձակալված տարածքների համար: Ես կարծում եմ՝ Ազգային ժողովը չպետք է սպասողական դիրքորոշում որդեգրի»,- ասաց Փաշինյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

 

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում