Թուրքիայում 19-ամյա երգչուհի Մութլու Քայան հրազենային վիրավորում է ստացել գլխի շրջանում և տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, տեղեկացնում է korrespondent.net-ը:

 

Մինչ այդ աղջիկն իր հասցեին սպառնալիքներ է ստացել` թուրքական հեռուստաընկերությամբ հեռարձակվող հայտնի երգի մրցույթին մասնակցելու որոշման հետ կապված:

 

Մութլու Քայան ծնունդով քրդական Դիարբեքիր նահանգից է: Ոստիկանությունը պնդում է, որ հարձակվողը գիշերը մտել է երգչուհու տան այգին և կրակել ննջարանի պատուհանից: