Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները պետք է Ուկրաինայի մաս լինեն: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիյսկայա գազետա» օրաթերթին տված հարցազրույցում` փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

«Բոլոր մակարդակներով, Ռուսաստանի նախագահի շուրթերով, այլ ձևաչափերում ասում ենք, որ մենք կողմ ենք, որպեսզի դրանք Ուկրաինայի մաս լինեն»,- հայտարարել է Լավրովը:

 

Նա հավելել է, որ ինքնահռչակ հանրապետությունները ներկայացրել են Ուկրաինայի սահմանադրության իրենց նախագիծը, որը նրանց կտա Մինսկի համաձայնագրերով նախատեսված կարգավիճակը: