Հաշխարհային ճանաչում ունեցող դանիացի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի անհայտ ձեռագիրը, որը թվագրված Է 1861 թվականով, գտնվել Է Դանիայի հարավի Լոլան կղզու Կնուտենբորգ դղյակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է TB2 հեռուստաալիքը:

 

 

Խոսքը «Պսիխեա» հեքիաթի առաջին սևագրի մասին Է՝ հեղինակի ուղղումներով և հավելումներով, որն այն ժամանակ 56 տարեկան Էր: Օդենսում գտնվող Անդերսենի թանգարանից գրողի կյանքի և ստեղծագործության առաջատար փորձագետներից մեկը՝ Էյնար Սթիգ Ասկգորը, գտածոն համարել Է «սենսացիոն»:

 

 

Մեկ այլ մասնագետ՝ Յոհաննես Ներեգոր Ֆրանդսենը, ընդգծել Է, որ գտնված ձեռագիրը «դանիական և համաշխարհային մշակութային սեփականության անբաժանելի մասն Է»: Տեքստում հեղինակի ձեռքով արված ուղղումներն այն դարձնում են հատկապես արժեքավոր գտածո, նշել Է նա:

 

 

Ձեռագիրը հայտնաբերվել Է Կնուտենբորգի ներկայիս սեփականատիրոջ՝ Քրիստոֆեր Կնուտի կողմից, երբ նա կարգի Էր բերում 2013 թվականին վախճանված հոր՝ Ադամ Վիլհելմ Կնուտի արխիվները:

 

 

Ասկգորը պարզաբանել Է, որ Անդերսենը շփումներ Էր պահպանում Կնուտների ընտանիքի հետ և, հավանաբար, նրան Է նվիրել ձեռագիրը: Թե ինչպես Է այն հայտնվել Է դղյակում, դեռևս պարզ չԷ, քանի որ Կնուտենբորգ հեքիաթագրի այցելության մասին վկայություններ չկան:

 

 

Հանս Քրիստիան Անդերսենը (1805-1875), բացի 156 հեքիաթներից, գրել Է 14 վեպ և պատմվածքներ, շուրջ 50 դրամա, հազարից ավելի բանաստեղծություններ, ինչպես նաև մեծ քանակությամբ փաստագրական և հրապարակոսական ստեղծագործություններ, որոնց մասին ներկայում լայն հասարակայնությունը քիչ գիտի:

 

 

Հետաքրիր Է, որ նա առանձնակի կարևորություն չԷր տալիս հեքիաթներին՝ ձգտելով հռչակավոր դառնալ որպես վիպագիր և դրամատուրգ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: