Orange-ն ամփոփում է Հայաստանի 20 գյուղերում անցկացված նկարչության դասերի արդյունքները և եզրափակում է «Նկարիր քո երազանքը» ծրագիրը՝ կազմակերպելով նկարների եռօրյա ցուցահանդես Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում:

 

 

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, մայիսի 30-ից մինչև հունիսի 1-ը Հյուսիսային պողոտայում անցկացվելիք բացօթյա ցուցահանդեսի շրջանակներում կցուցադրվեն ծրագրին մասնակից 20 գյուղական համայնքների երեխաների լավագույն աշխատանքները: Ցուցահանդեսը բաց է բոլոր այցելուների համար գալիք շաբաթ, կիրակի և երկուշաբթի օրերին, ժամը 11:00-20:00: Ավելին, այս օրերին ցուցահանդեսի շրջանակներում Միսակ Այունցը ժամը 17:00-20:00-ը նկարչության հատուկ վարպետության դասեր կանցկացնի 3-10 տարեկան երեխաների համար:

 

 

Հիշեցնենք, որ ապրիլ-մայիս ամիսներին իրականացված «Նկարիր քո երազանքը» ծրագրում ընդգրկվել են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի և Վայոց Ձորի մարզերի 20 գյուղերի շուրջ 900 երեխաներ:

 

Յուրաքանչյուր գյուղում կազմակերպվել է երեխաների լավագույն աշխատանքների ցուցահանդես, իսկ դասերի մասնակիցները Orange-ի կողմից ստացել են նկարչական պարագաներ՝ որպես նվեր: