Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն հրապարակել է Ադրբեջանում քրեակատարողական հաստատություններում պատիժներ կրող անձանց թիվը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով publika.az լրատվական կայքը, 2014 թվականին Ադրբեջանում առաջին ատյանի դատարաններում քրեական պատասխանատվության են կանչվել 13342 անձինք, որոնցից 7348-ը որոշակի ժամկետով ազատազրկման է ենթարկվել: Նրանցից 175-ը զինծառայողներ են, որոնք պատիժ են կրում կարգապահական բնույթի զորամասերում:
Անցյալ տարի դատարանի որոշումների հիման վրա 13 հոգի ցմահ ազատազրկման է ենթարկվել: Ադրբեջանում 1998-2014 թվականների ընթացքում ցմահ ազատարկման է ենթարկվել 246 մարդ: